Որոնել
Արխիվ
07.10.2019  22:12

Պաշտոնական. Դի Ֆրանչեսկոն հեռացավ «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն հեռացավ պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

50-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր այս տարվա հունիսին։ «Սամպդորիան» Ա սերիայում ունի ընդամենը 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Նշվում է, որ ժամանակից շուտ պայմանագրի խզման համար մարզիչը կստանա 1,8 մլն եվրո փոխհատուցում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Սամպդորիան» թիմի ղեկին դիտարկում է Կլաուդիո Ռանյերիի, Ստեֆանո Պիոլիի և Ջենարո Գատուզոյի թեկնածությունները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000