Որոնել
Արխիվ
07.10.2019  17:19

Տիգրան Բարսեղյանը` ծեծկռտուքի մասին. «Ամեն ինչ նորմալ է, մենք տղամարդիկ ենք»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում Ղազախստանի գավաթակիր դառնալուց հետո kazfootball.kz-ի հետ զրույցում պատմել է «Ատիրաուի» նկատմամբ հաղթանակի (2:1, լ.ժ.) ու մրցակցի ֆուտբոլիստի հետ ծեծկռտուքի մասին:

- Ձեր առաջին գավաթն էր: Ի՞նչ տպավորություններ ունեք:

- Ճիշտն ասած` չգիտեմ ինչ ասեմ: Ծանր խաղ էր: Եզրափակչում չի լինում լավ կամ վատ թիմ: Նա, ով մինչև վերջ պայքարում է և հավատում հաղթանակին, նա էլ ստանում է գավաթը: Երբ պայմանագիր էի ստորագրում «Կայսարի» հետ, ասացի, որ մենք այնպես ենք խաղալու, որ Կիզիլորդի բնակիչները կզգան այն: Կիզիլորդի ոգին դա Եվրպոայի ոգին է, որովհետև ես այնտեղ եմ խաղացել և գիտեմ, թե դա ինչ է նշանակում: Տեսեք ինչ երկրպագուներ ունենք, ինչպիսի մթնոլորտ: Մենք խաղում էինք նրանց համար: Կյանքը կարճ է, և նման պահերը հավերժ հիշվում են: Հաղթանակը նվիրում ենք բոլորին, ովքեր մեզ էին երկրպագում:

- Հանդերձարան տանող թունելում ծեծկռտուք ունեցաք Իսլամնուր Աբդուլավովի հետ: Ի՞նչ էր պատահել:

- Այո, սա ֆուտբոլ է: Ամեն ինչ նորմալ է: Մենք տղամարդիկ ենք: Կյանքում և սպորտում նման բան պատահում է: Սարսափելի ոչինչ չկա:

- Ինչպե՞ս էր մարզիչը տրամադրել թիմին:

- Այս խաղին տրամդրելու կամ խոսքեր ասելի կարիք չկար: Նա միայն մի քանի խոսք ասաց: Սա եզրափակիչ էր, բոլորը հասկանում էին խաղի կարևորությունը: «Կայսարը» երկար տարիներ տիտղոս չէր նվաճել: Մենք հավատում էինք, որ կարող ենք հաղթել:

- Վերջին րոպեին, խաղալով 10 ֆուտբոլիստով, կարողացաք հավասարեցնել հաշիվը: Ավելի շատ վախենում, թե հավատում էիք:

- Մինչև վերջ հավատում էինք: Չի կարելի առանց հավատի ապրել: Շատ երկար էինք սրան գնում և Աստված մեզ տվեց այն, որովհետև ամեն ինչ ճիշտ էինք արել: Բոլորն աջակցում էին մեզ, գիտեինք, որ հաղթելու ենք:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000