Որոնել
Արխիվ
07.10.2019  15:30

34-ամյա մարզիչը շատ մոտ է «Սպարտակը» գլխավորելուն

Մոսկվայի «Սպարտակը» մոտ է գլխավոր մարզչի պաշտոնում Դոմենիկո Տեդեսկոյին նշանակելուն:

34-ամյա ֆուտբոլիստն այսօր ակումբի գրասենյակում բանակցել է ռուսների հետ և համաձայնեցրել պայմանագրի գլխավոր կետերը, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը:

Սպասվում է, որ կողմերը 2,5-3 տարվա ժամկետով պայմանագիր կստորագրեն: Գերմանացին տարեկան կստանա 1,5 միլիոն եվրո աշխատավարձ:

Տեդեսկոն 2017-2019 թվականներին աշխատել է «Շալկեում»: Իր առաջին մրցաշրջանում նա գելեզենկիրխենցիների հետ դարձել է Բունդեսլիգայի արծաթե մեդալակիր, իսկ հաջորդ մրցաշրջանում պաշտոնանկ է արվել:

Հիշեցնենք, որ Օլեգ Կոնոնովի հրաժարականից հետո Սպարտակն առանց մշտական գլխավոր մարզչի է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000