Որոնել
Արխիվ
07.10.2019  01:36

Խորեն Բայրամյանը պետք է սափրեր գլուխը, եթե դուբլի հեղինակ չդառնար

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ԲԿՄԱ-ի դեմ արտագա խաղից (3:1) հետո պատմել է, թե ինչպիսի պայմանավորվածություն է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ:

«Չորս տուր առաջ, երբ բոլորը վերադարձան ազգային հավաքականների խաղերից, Վալերի Գեորգևիչն ինձ ասաց. «Եթե մինչև հավաքականների հաջորդ խաղերը երկու գոլ չխփես, կսափրես գլուխդ»:

Շոմուրոդովին նույնն ասաց, բայց նվազագույնը երեք գոլի դեպքում: Վերջին խաղում կարողացանք լուծել խնդիրը և երկուսս էլ առանց մազ չենք մնա»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հաղթական դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000