Որոնել
Արխիվ
06.10.2019  22:05

Գերմանիայի առաջնությունն անակնկալ առաջատարներ ունի (VIDEO)

Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսսիան» 5:1 հաշվով ջախջախել է «Աուգսբուրգին»:

Դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պատրիկ Հերմանը, ինչպես նաև 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կաատրել Ալասան Պլեան: Մեկական անգամ գոլ են հեղինակել նաև Դեննիս Զակարիան ու Բրիել Էմբոլոն:

Այդ հաղթանակի շնորհիվ Մարկո Ռոզեի գլխավորած թիմը վաստակել է 16 միավոր ու գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» հաղթել է առաջնությունում իր վերջին 4 խաղերը:

Ուշագրավ է, որ «Վոլֆսբուրգն» այսօր 1:0 հաշվով հաղթել է «Ունիոն Բերլինին» ու 15 միավորով բարձրացել երկրորդ տեղ: Հաղթական գոլը խփել է «գայլերի» ռմբարկու Վաուտ Վերգհոստը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000