Որոնել
Արխիվ
06.10.2019  21:51

Անդրե Չալըշըրը երկրորդ անընդմեջ խաղում կարմիր քարտ է ստացել (VIDEO)

Շվեդիայի առաջնության 27-րդ տուրում «Գյոտեբորգը» հյուրընկալվել է «Մալմյոյին» ու պարտվել 0:1 հաշվով:

57-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվել է հյուրերի ու Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը: Կենտրոնական պաշտպանի համար դա իր երկրորդ անընդմեջ խաղում ստացած կարմիր քարտն էր: Իր թիմի նախորդ հանդիպումը նա բաց էր թողել որակազրկման պատճառով:

Թվային առավելություն ստանալուց հինգ րոպե անց տանտերերը հաղթական գոլ են խփել:

«Գյոտեբորգը» 45 միավորով մնացել է 7-րդ տեղում: «Մալմյոն» 59 միավորով բարձրացավ առաջին տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000