Խորեն Բայրամյանը «ոչնչացրեց» Մոսկվայի ԲԿՄԱ-ին. դուբլ և գոլային փոխանցում
(VIDEO)
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակի հասել: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Երկրորդ կեսի սկզբնամասում 27-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել առաջնության լավագույն ռմբարկուներից (10 գոլ)` Էլդոր Շոմուրոդովին:
Միայն 90+3 րոպեին են «բանակայինները» հեղինակության գոլ խփել: 11-մետարնոց հարվածը հստակորեն իրացրել է Նիկոլա Վլաշիչը:
Տանտերերի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մնացել է պահեստայինների թվում:
Այդ հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» դարձել է առաջատար: Վալերի Կարպինի թիմն ունի 26 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով առաջ է նույնքան միավոր վաստակած «Լոկոմոտիվից» ու «Զենիթից»: Նախկին առաջատար ԲԿՄԱ-ն 25 միավորով չորրորդն է: