Որոնել
Արխիվ
06.10.2019  16:37

Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումն օգնում է «Կայսարին» նվաճել Ղազախստանի գավաթը

Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Կայսարը» հանդիպեց «Ատիրաուին» ու հաղթեց 2-1 հաշվով:

Ընդ որում, «Կայսարը» խաղի ընթացքում պարտվում էր 0-1 հաշվով, և երկրորդ կեսի միջնամասից մնացել էր 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացավ 89-րդրոպեին հավասարեցնել հաշիվը ու տեղափոխել խաղը լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում էլ ամեն ինչ որոշվեց վերջին րոպեներին 122-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Նարզիլդաևը: Ավելացված 4-րդ րոպեին էլ Բարսեղյանը փոխարինվեց:

Այսպիսով, Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում դարձավ Ղազախստանի գավաթակիր: Իսկ «Կայսարը» այս հաջողության շնոհիվ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000