Որոնել
Արխիվ
05.10.2019  20:50

«Բրայթոնը» ջախջախեց «Տոտենհեմին», «Լիվերպուլը» հաղթանակ կորզեց «Լեսթերից», այլ արդյունքներ (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» հետ ու 3 անպատասխան գոլ ընդունեց։

Նիլ Մոպայը 3-րդ րոպեին բացեց հաշիվը, Ահարոն Քոնոլին 32-րդ րոպեին կրկնապատկեց այն, իսկ 65-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր։

Այսպիսով, Պոչետինոյի թիմը մնաց 11 միավորով և զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Բրայթոնն» 9 միավորով 13-րդն է։

Տուրի մյուս խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունեց «Լեսթերին» և հաղթեց 2-1 հաշվով։

40-րդ րոպեին Սադիո Մանեն առաջ մղեց դաշտի տերերին, 80-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջին րոպեներին Ջեյմս Միլները հաջող իրացրեց 11-մետրանցը։

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 24 միավոր ու 8 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ման․ Սիթիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Լեսթերը» 14 միավորով երրորդն է։

«Բարնլի» - «Էվերթոն»՝ 1-0

«Նորվիչ» - «Ասթոն Վիլա»՝ 1-5

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000