Որոնել
Արխիվ
05.10.2019  19:56

Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթեց «Բավարիային» (VIDEO)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» տանը մրցեց «Հոֆենհամի» հետ ու պարտվեց 1-2 հաշվով։

54-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն առաջ մղեց հյուրերին, 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը, բայց 6 րոպե անց Ադամյանը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Խաղի վերջնամասում 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց։

Այսպիսով, «Բավարիան» մնաց 14 միավորով և «Լեյպցիգի» հետ կիսում է 1-ին հորիզնականը, իսկ «Հոֆենհայմն» 8 միավորով 11-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000