Որոնել
Արխիվ
05.10.2019  17:34

11 մետրանոցների շքերթ. «Փյունիկը» խուսափեց պարտությունից Վանաձորում (VIDEO)

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկը» Վանաձորում հյուրընկալվեց «Լոռիին»:

Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, ընդ որում, երկու գոլն էլ խփվեց 11 մետրանոց հարվածով: Նախ Արտակ Եդիգարյանը խախտեց կանոնները Լևան Մաչարաշվիլու նկատմամբ, Ջոնել Դեսիրեն էլ չվրիպեց: Այնուհետև նույն Եդիգարյանը ինքը իրացրեց 11 մետրանոց հարվածը, որը նշանակվել էր Արտյոմ Սիմոնյանի նկատմամբ խախտումից հետո:

Երկրորդ կեսում վանաձորցիները երկրորդ անգամ առաջ անցան հաշվի մեջ, նորևից նույն սցենարով. Եդիգարյանը տուգանային հրապարակում գցեց Մաչարաշվիլուն, Դեսիրեն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: Փյունիկցիները կարողացան խուսափել պարտությունից Օզբիլիզ - Շևչուկ - Միրանյան գեղեցիկ կոմբինաիացիայից հետո Արթուր Միրանյանի խփած գոլից շնորհիվ՝ 2-2:

Այսպիսով, «Լոռին» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, «Փյունիկը» 13 միավորով 6-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000