Որոնել
Արխիվ
04.10.2019  17:12

«Արարատը» հաղթեց ու կմնա առաջին տեղում. Բադոյանը` շքեղ գոլի հեղինակ (VIDEO)

Հայաստանի առաջնության 10-րդ տուրը մեկնարկեց Վանաձորում, որտեղ «Երևանն» ընդունել էր «Արարատին»: Մրցաշարի առաջատարը հաղթեց 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսում տուգանային հարվածով հյուրերին առաջ մղեց Իրակլի Լոգուան, իսկ ընդմիջումից առաջ, 11-մետրանոց հարվածով այն կրկնապատկեց Ալեքսանդր Կոզլովը:

Երկրորդ կեսի սկզբում Ռամազան Իսաևն անհատական գործողությունների շնորհիվ կրճատեց հաշիվը, սակայն 79-րդ րոպեին փոխարինման մտած Զավեն Բադոյանն անհատական հիանալի անցումով ու հարվածով ապահովեց իր թիմի հաղթանակը` 3:1:

«Արարատը» վաստակեց 22 միավոր և անկախ այս տուրի մյուս արդյունքներից` պահպանելու է առաջին տեղը: «Երևանը» 10 խաղում 10 պարտություն ունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000