«Երևան» - «Արարատ». Առաջին խաղակեսում 2 գոլ գրանցվեց (VIDEO)
Հայաստանի առաջնության 10-րդ տուրում ընթանում է «Երևան» - «Արարատ» հանդիպումը: Առաջին կեսում առաջնության առաջատարը 2 գոլ է խփել և ընդմիջման է գնացել 2:0 հաշվով:
Արարատի կազմում տուգանային հարվածով աչքի է ընկել Իրակլի Լոգուան, իսկ 11-մետարնոցով` Ալեքսանդր Կոզլովը: