«Դյուդելանժը» սադրանք է անվանել Արցախի դրոշի հայտնվելը ադրբեջանական
«Ղարաբաղի» դեմ խաղում
Եվրոպա լիգայի խմբայինփուլի «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» խաղի (1:4) ժամանակ անօդաչու սրաքով մարզադաշտ է մտել Արցախի դրոշը: Հանդիպումն ընդհանտվել է 15 րոպեով, քանզի ադրբեջանական թիմի ֆուտբոլիստները չեն կարողացել զսպել զգացմունքները և փորձել են գնդակով հարվածել անոդաչու սարքին, սակայն վրիպել են:
Քիչ անց «Դյուդելանժն» իր թվիթերյան էջով հայտարարել է.
«Ներողություն ենք խնդրում Ադրբեջանից հյուրերին: Որևէ առնչություն չունենք այս սադրանքի հետ: Կպարզենք տեղի ունեցածը»:
Նշենք, որ ակցիան կազմակերպել են Բելգիայում բնակվող հայերը` Սպարտակի գլխավորությամբ: Վերջինս համարձակ ակցիա էր իրագործել նաև «Արսենալ» – «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ, երբ խաղադաշտ էր մտել Արցախի դրոշով: