Որոնել
Արխիվ
04.10.2019  00:04

«Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղն ընդհատվել է Արցախի դրոշը դաշտ մտցնելու պատճառով

Եվրպա լիգայի խմբային փուլի հանդիպումը «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» միջև ընդհատվել է։

Առաջին խաղակեսի ընթացքում, երբ ադրբեջանական թիմը հաղթելիս է եղել 2-0 հաշվով, անօդաչու սարքով խաղադաշտ է իջեցվել Արցախի դրոշը, ինչի պատճառով մրցավարն ընդհատել է խաղն ու թիմերին ուղարկել հանդերձարան։ Որոշակի դադարից հետո հանդիպումը վերսկսվել է։

Նշենք, որ ավելի վաղ ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«ՖԱՖ-ի և բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական "Քարաբախ"-ի խաղին ..
Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»։

Հավանաբար, դա հենց ՖԱՖ-ի ակցիան էր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000