Որոնել
Արխիվ
03.10.2019  17:57

Բռնցքամարտի ԱԱ. Անուշ Գրիգորյանի մեկնարկը հաղթական էր

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկեց հաղթանակով:

Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000