Որոնել
Արխիվ
03.10.2019  01:07

«Զալցբուրգի» կամային ԳԵՐՈՐԱԿՆԵՐԸ և «Լիվերպուլի» ծանրագույն հաղթանակը (VIDEO)

Չեմպիոնների լիգայի E խմբի 2-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ» ստադիոնում ընունեց ավստրիական «Զալցբուրգին» ու հաղթեց 4-3 հաշվով։

9-րդ րոպեին Սադիո Մանեն բացեց հաշիվը, 25-րդ րոպեին Էնդրիու Ռոբերթսոնը կրկնապատկեց այն, իսկ 36-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց խոշոր։ Թվում էր, թե հյուրերը թևաթափ կլինեն, բայց, նախ Հվան Հի Չհանը 39-րդ րոպեին մեկ գոլ հետ բերեց, 56-րդ րոպեին Տակումի Մինամինոն հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, իսկ 63-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը հավասարեցրեց հաշիվը։ Այնուամենայնիվ, մերսիսայդցիներին հաջողվեց կորզել հաղթանակը։ 69-րդ րոպեին Մոհամեդ Սալահը դուբլ ձևակերպեց ու խաղն այդպես էլ ավարտվեց։

Այսպիսով, խմբում առաջատարը «Նոպոլին» է, որը 4 միավոր է վաստակել։ Երկրորը 3 միավորով «Զալցբուրգն» է, «Լիվերպուլը» նույնքան միավոր է վաստակել է զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Գենկը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000