Որոնել
Արխիվ
03.10.2019  00:54

Սուարեսի դուբլն ու Մեսսիի վերադարձը. «Բարսելոնայի» կամային հաղթանակն «Ինտերի» նկատմամբ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի F խմբի 2-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ինտերին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։

3-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսն առաջ մղեց միլանյան թիմին, բայց 58-րդ րոպեին Լուիս Սուարեսը հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Լիոնել Մեսսիի գեղեցիկ անցումից ու փոխանցումից հետո Սուարեսը դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, խմբում առաջատարը Դորտմունի «Բորուսիան» է՝ 4 միավորով, կատալոնական ակումբը նույնքան միավոր է վաստակել և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Ինտերը» 1 միավորով երրորդն է, իսկ Պրահայի «Սլավիան» նույնքան՝ 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000