Որոնել
Արխիվ
02.10.2019  17:40

«Նոան» մշտական մարզադաշտ կունենա. գործընթացն ավարտական փուլում է

Հայկական ֆուտբոլում ներկայիս գլխավոր խնդիրներից մեկն ակումբների տնային մշտական մարզադաշտ չունենալն է: Առանց ստադիոնի ակումբներից է նաև «Նոան», որը շուտով վերջնական կլուծի այդ հարցը: ArmFootball.com-ի հետ զրույցում երևանյան ակումբի մազրական տնօրեն Հայկ Հովակիմյանը հայտնեց, որ նրանք արդեն համաձայնություն ունեն մարզադաշտի հարցում:

- Ներկայումս «Նոան» խաղում է «Նաիրի» ստադիոնում, իսկ մարզվում է Աշտարակում: Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում մշտական ստադիոն ունենալու վերաբերյալ:

- Հիմա վերջնական բանակցությունների փուլում ենք «Միկա» մարզադաշտի վերաբերյալ: Հավանաբար, մյուս մրցաշրջանից տնային խաղերն արդեն այնտեղ կանցկացնենք:

- Բանակցում եք ստադիոնը գնելո՞ւ, թե՞ վարձակալելու շուրջ:

- Երկարաժամկետ վարձակալելու:

- Այդ ստադիոնը շատ խնդիրների լուծում է պահանջում, հատկապես խոտածածկի հարցում: Որքա՞ն ծախսեր պետք է կատարեք, որ այն լավ տեսքի բերեք:

- Խոսքը մեծ գումարների մասին է: Մենք ուզում ենք ամբողջ համալիրը կարգի բերել, ինչի համար ժամանակ է հարկավոր: Այդ պատճառով եմ ասում, որ, հավանաբար, միայն հաջորդ մրցաշրջանից կսկսենք այնտեղ խաղալ: Վերանորոգման մեծ աշխատանքներ կան: Եթե այդ մարզադաշտը վերցնում ենք, ուրեմն պետք է այնպես անենք, որ երկրպագուներին հաճելի լինի այնտեղ հաճախել: Մենք պրոգրեսիվ ակումբ ենք: Խաղերից առաջ էլ լինելու են միջոցառումներ, որպեսզի կարողանանք մարդկանց բերել ստադիոն:

- Վստա՞հ եք, որ հենց ձեր ներկայացրած նախագիծն է ՀՖՖ-ն ընտրելու:

- Կարելի է ասել` արդեն «Նոային» են ընտրել: Մնում են թղթաբանական հարցերը: Մոտ ապագայում այդ հարցը կլուծվի:

- Իսկ մանկապատանեկան մարզադպրոց նու՞յնպես հիմնելու եք:

- Իհարկե: Դա մեր հիմնական խնդիրն է, որը հասկանում ենք ու այդ ուղղությամբ աշխատում: Չենք կարող մեր թիմը համալրել հայ ֆուտբոլիստներով, մինչև չունենանք մեր սաները: Այդ պատճառով, հիմա, կարելի է ասել, ստիպված ենք խաղում շատ լեգիոներներով, որովհետև չունենք մեր ակադեմիան:  Հույս ունենք` մի քանի տարում այդ հարցը կլուծենք:

- Որտե՞ղ է լինելու այդ ակադեմիան:

- «Միկա» համալիրի տարածում:

- Այնտեղ գլխավորից բացի միայն մեկ խաղադաշտ կա:

- Այո, բայց կարծում եմ սկզբնական շրջանում կկարողանանք այնպես կազմակերպել, որ բոլոր երեխաները կարողանան այնտեղ մարզվել:


Հայկ Հովակիմյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000