Որոնել
Արխիվ
02.10.2019  15:40

Զիդան. «Երբեք այսքան վատ խաղակես չէինք անցկացրել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բրյուգեի» դեմ հանդիպումը (2:2): Առաջին կեսից հետո «սերուցքայինները» հաշվի մեջ զիջելիս են եղել 0:2, սակայն կարողացել են ոչ-ոքի կորզել:

«Այո, արդյունքը վատն է, բայց ֆուտբոլիստները լավ արձագանքեցին իրավիճակին: Երբեք այսքան վատ խաղակես չէինք անցկացրել: Ուրախ եմ, որ կարողացանք 1 միավոր վաստակել:

Մրցաշարային աղյուսակի մասին դեռ վաղ է խոսել, տեսնենք ինչ կլինի հետագայում: Իրավիճակը մի փոքր վատացավ, բայց էականորեն չի փոխվել»,- ֆրանսիացու խոսքերն փոխանցում as.com-ը:

2-րդ տուրից հետո A խմբում «Ռեալը» 1 միավորով վերջին տեղում: Նույնքան միավոր ունի նաև «Գալաթասարայը», որի հետ իսպանական թիմը մրցելու է առաջիկա երկու տուրերում: «Բրյուգեն» վաստակել է 2, իսկ առաջատար ՊՍԺ-ն` 6 միավոր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000