Որոնել
Արխիվ
02.10.2019  10:48

«Բարսելոնա» – «Ինտեր». Կատալոնացինրերի առաջատարն ապաքինվել է, միլանցիների ռմբարկուն չի խաղա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այսօր կայանալու է «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը: Երկու թիմերի կազմերում կադրային կարևոր նորություններ կան:

Վնասվածքից ապաքինվել է «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին: Նա ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում: Արգենտինացին վնասվածք էր ստացել Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում և փոխարինվել առաջին ընդմիջման ժամանակ, այնուհետև բաց թողել «Խետաֆեի» դեմ մրցավեճը (2:0):

«Բլաուգրանայի» հայտացուցակում է ընդգրկվել նաև եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, ով նույնպես բաց էր թողել նախորդ խաղը:

«Ինտերում» կադրային լուրը բացասական է: Մկանային խնդիրների պատճառով Կատալոնիա չի մեկնել թիմի ռմբարկու Ռոմելու Լուկակուն: Բելգիացին արդեն 10 օր է ցավեր է զգում: Գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է նրան ապաքինվելու հնարավորություն տա, որպեսզի հարձակվողը մասնակցի «Յուվենտուսի» դեմ հաջորդ հանդիպմանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000