Որոնել
Արխիվ
02.10.2019  01:02

«Բավարիան» ոչնչացրեց «Տոտենհեմին», «Ցրվենա Զվեզդան» և «Օլիմպիակոսը» չորոշեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբի 2-րդ տուրում «Տոտենհեմը» տանը մրցեց «Բավարիայի» հետ ու ջախջախվեց 2-7 հաշվով։

12-րդ րոպեին Սոն-Հյուն Մինն առաջ մղեց դաշտի տերերին, 15-րդ րոպեին Ջոշուա Կիմիխը հավասարեցրեց հաշիվը, իսկ 45-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին։ Ընդմիջումից հետո՝ 53-րդ րոպեին Սերժ Գնաբրին խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 2 րոպե անց դուբլ ձևակերպեց։ 61-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից մեկ գոլ հետ բերեց, բայց 83-րդ րոպեին Գնաբրին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, 87-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ ձևակերպեց, իսկ 2 րոպե չանցած Գնաբրին կրկին գոլ խփեց՝ իր հաշվին պոկեր գրանցելով։

Այսպիսով, «Բավարիան» խմբում վաստակեց 6 միավոր և առաջատարն է, երկրորդը 3 միավորով «Ցրվենա Զվեզդան» է, «Օլիմպիակոսը» վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է 3-րդդ տեղը, իսկ «Տոտենհեմը» նույնքան՝ 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

«Ցրվենա Զվեզդա» - «Օլիմպիակոս»՝ 3-1․ գոլերը՝ Սեմեդու՝ 37,- Վուլիչ՝ 62, Միլունովիչ՝ 87, Բոակյե՝ 90

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000