Որոնել
Արխիվ
01.10.2019  16:51

Պետրոս Ավետիսյանի կոշտ պատասխանը Ջևան Չելոյանցին

Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պատասխանեց «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին, ով իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի հարցերում մեղադրելով ակնարկել էր իրենց ակումբի նախկին սանին: 

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ՝ իմ հասցեին արված վիրավորական արտահայտություններին։ Ցավում եմ, որ նա մինչև հիմա տեղյակ չէ, թե որն է եղել մեկ ակումբից մյուսը տեղափախվելու իմ մոտիվացիան, ինչի հետևանքով ոչինչ չի փոխվում իր ակումբում։

Ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ ոչ «Բանանցից» «Փյունիկ», ոչ էլ «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելիս իմ աշխատավարձը գրեթե չի փոխվել։ Երկու տեղափոխությունների ժամանակ էլ գումարային հարցեր ես նույնիսկ չեմ քննարկել և թե ինչքան եմ ստանալու, իմացել եմ միայն ամենավերջին պահին՝ պայմանագիրը ստորագրելիս։

Իմ միակ մոտիվացիան եղել է ֆուտբոլ խաղալու երազանքս, որից ես գրեթե զրկված էի «Բանանցում»՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ, երբ ինձ ուղիղ տեքստով ասում էին, որ հույսեր չեն կապում ինձ հետ։ Այնպես ինչպե՛ս իրենց ֆուտբոլային երազանքն իրագործելու հնարավությունից մինչև հիմա զրկված են «Բանանցի» (այժմ «Ուրարտուի») շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր աճ գրանցելու համար իրենց լավագույն տարիներն անցկացնում են լավագույն դեպքում պահեստայինների նստարանին։

Ի՞նչ էր մնում ինձ անել, երբ մարզիչներն ինձ հետ հույսեր չէին կապում, բայց նաև թույլ չէին տալիս հեռանալ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ «Բանանցին» այն կրթության համար, որն այնտեղ ստացել եմ, բայց այս իրավիճակում մնում էր միայն ամեն ինչ անել, որպեսզի փախնեմ այդ՝ Չ տառով սկսվող մարդու ակումբից և փրկել կարիերաս։ Ամեն ինչ անել, որպեսզի գնալ այլ՝ ավելի լավ ակումբ, որտեղ ինձ հավատում ու վստահում են, գոլեր խփել, հաղթել ինձ հետ հույսեր չկապող մարզչի թիմին, չեմպիոն դառնալ, հրավիրվել հավաքական և ապացուցել, որ ես արժանի եմ կանաչ խաղադաշտում տեղ ունենալուն, ինչը և ես արել եմ և ինչը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի հաջողվում անել «Բանանցում» մնացած գրեթե ոչ մի խաղացողի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավետիսյանը:։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000