Որոնել
Արխիվ
01.10.2019  14:36

Չելոյանց. «Մենք «Գ» տառով սկսվող ֆուտբոլիստների համար գումար չենք վերցնում»

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսով հանես է եկել «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը։ 

«Երբ ես նոր էի եկել այն ժամանակվա «Բանանց»՝ այս ակումբում իմ առաջին գործը եղել է այն, որ ես մի երիտասարդ խաղացողի ուղարկել եմ արտասահման՝ բուժվելու։ Բոլորն ասում էին, որ շատ տաղանդավոր է, բայց ես նրան այդ ժամանակ դաշտում չէի տեսել։ Ինձ համար կարևոր չէր, թե նա որքան տաղանդ ունի, մարդիկ տարբեր են։ Ինձ համար կարևորն այն էր, որ այդ տղան «Բանանց» ակումբի անդամ է։ Նա պետք է զգար, որ իր մասին հոգ են տանում։

Նա գնաց, բուժվեց և վերադարձավ։ Կարողացավ վերականգնվել, մարզավիճակ հավաքել։ Միջմրցաշրջանային հատվածում նրան այլ ակումբից առաջարկ ներկայացվեց, որը մոտ 150 դոլարով ավելին էր նրա ստացած աշխատավարձից։ Նա եկավ և ասաց, որ ցանկանում է հեռանալ, որովհետև այնտեղ 150 դոլար ավելին են վճարում։ Երբ ինձ հաղորդեցին դրա մասին՝ ասացի․ «Բաց թողեք»։

Այդ ակումբը նույնիսկ նրա համար գումար առաջարկեց, ինչը կարծեմ, Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենում։ Ես ասացի․ «Ոչ, թող գնա անվճար։ Մենք «Գ» տառով սկսվող մարդկանց համար գումար չենք վերցնում»։ Նա այժմ խաղում է Հայաստանի առաջատար ակումբներից մեկում, և լավ է խաղում։ Բայց որպես մարդ․․․․ Մեր սխալն է, նրան որպես մարդ վատ ենք դաստիարակել։ Լավ ֆուտբոլիստ է, բայց լավ մարդ չէ։ Դա մեր թերացումն է։ 

Այժմ, ես ակումբի ամբողջ անձնակազմին ասում եմ, որ մեր պարտականությունն, առաջին հերթին, մարդ դաստիարակելն է, հետո, նոր՝ ֆուտբոլիստ»,- Չելոյանցի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000