Որոնել
Արխիվ
28.09.2019  10:33

Որակազրկում պայմանագիր կնքելու համար, խաղադաշտ մտնել նկարվելու նպատակով և հայհոյանքներ. ՀՖՖ ԿԿ-ի որոշումները

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կայացվել է 28 կետերի վերաբերյալ որոշումներ:

Երևանի «Տորպեդո» ակումբը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ գործող համաձայնագիր ունեցող ֆուտբոլիստ Տիգրան Ոփանյանի հետ, ինչը ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի 14-րդ հոդվածի 6-րդ կետի խախտում է: Կարգապահական կոմիտեն Ոփանյանին որակազրկել 1 ամիս ժամկետով (26.10.19), իսկ «Տորպեդոյին» տուգանել 50 000 ՀՀ դրամով:

Ուշագրավ դեպք գրանցվել Դիլիջանում: Առաջին խմբի «Դիլիջան» - «Տորպեդո» հանդիպման ժամանակ բացակայել են կարգադրիչները, ոստիկանները թվով երկուսն են եղել, ամբողջ խաղի ընթացքում մարզադաշտի տարբեր հատվածներում քայլել են մարդիկ, մեկը նույնիսկ հանդիպման ժամանակ մտել էր խաղադաշտ նկարվելու նպատակով: ԿԿ-ն որոշել է անվտանգության աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի համար «Դիլիջան» ՖԱ-ին տուգանել 20 000 ՀՀ դրամ:

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո հանդերձարան գնալու ճանապարհին կապանցիների ղեկավարներից մեկի կողմից մրցավարական անձնակազմին հայհոյելու համար «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանվել է 200 000 ՀՀ դրամ:

Մյուս որոշումների արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000