Որոնել
Արխիվ
27.09.2019  17:14

Բանտից դուրս գալուց հետո Մամաևը նույնպես իր համար թիմ գտավ

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Մամաևը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Ռոստովում»:

Championat.com-ը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է ռուսական ակումբի հետ 2 տարվա պայմանագիր կնքելուն: Այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

Ավելի վաղ Մամաևը համաձայնություն ուներ Մոսկվայի «Դինամոյի» հետ, բայց չէր ժամանել բուժզննմանը, այլ մեկնել է Ռոստով:

Հիշեցնենք, որ վերջին մոտ մեկ տարին կիսապաշտպանը և հարձակվող Ալեքսանդր Կոկորինն անցկացրել են բանտում` երկու մարդ ծեծելու պատճառով: Բանտից վաղաժամ դուրս գալուց հետո «Կրասնոդարը» խզել էր Մամաևի հետ պայմանագիրը, իսկ «Զենիթը» համաձայնագիր էր կնքել Կոկորինի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000