Որոնել
Արխիվ
27.09.2019  12:58

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Եղիշե Մելիքյանը մարզչական նշանակում է ստացել (PHOTO)

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը վերադարձել է ակումբային ֆուտբոլի մարզչական աշխատանքին: 40-ամյա մասնագետը նշանակվել է «Լվով» թիմի մարզիչ: Նա լինելու է գլխավոր մարզիչ Վլադիմիր Մազյարի օգնականը և սկզբնական ժամանակահատվածում պատասխանատու է լինելու թիմի տակտիկական նախապատրաստման համար:

Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով, հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Ուկրաինայի ընթացիկ առաջնության 8 տուրերից հետո «Լվովը» 6 միավորով նախավերջին` 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ 2015-2017 թվականների ընթացքում Մելիքյանը մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» ու Կամենսկոեի «Ստալի» տարբեր տարիքային թիմերը, իսկ 2017 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին եղել է «Ստալի» գլխավոր մարզիչը:

Հայաստանի հավաքականում 27 խաղ անցկացրած Մելիքյանը ներկայումս նաև Ուկրաինայի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000