Որոնել
Արխիվ
27.09.2019  10:47

«Բարսելոնան» ծիծաղելի գումարով տուգանվել է Գրիզմանի հետ վաղաժամ բանակցելու համար

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել «Բարսելոնայի» դեմ բողոքի վերաբերյալ, որում այդ ակումբը մեղադրվում էր «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Անտուան Գրիզմանի հետ բանակցությունները տրանսֆերային պատուհանի բացումի շուտ` մարտին սկսելու մեջ:

«Բլաուգրանան» տուգանվել է ընդամնեը 300 եվրոյով, տեղեկացնում է Cadena SER-ը:

«Կոմիտեն հասկանում է, որ 300 եվրոն սիմվոլիկ գումար է և նշանակալի ազդեցություն չի ունենա մի ակումբի գործունեությունում, որը նման ֆինանսական հնարավորություններ ունի և այդքան գումար (120 մլն եվրո) է վճարել տվյալ տրանսֆերի համար: Այնուամենայնիվ, կանոնակարգով հենց այսքան գումար է սահմանված նմանատիպ խախտումների համար»,- գրված է ԻՖՖ-ի կարգապահական կոմիտեի հայտարարությունում:

Նշենք, որ պատժի այլ տարբերակ է եղել «Կամպ Նոու» մարզադաշտի որակազրկումը, սակայն կարգապահական կոմիտեի անդամներն անմիջապես որոշել են նման քայլի չգնալ: Բողոք ներկայացնելիս «Ատլետիկոն» պահանջել էր 200 միլիոն եվրոյի փոխհատուցում:

Ուշագրավ է, որ «Բարսելոնան» իրեն անմեղ է համարում և սկզբունքի համար մտադիր է բողոքարկել նաև 300 եվրո տուգանքի պատիժը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000