Որոնել
Արխիվ
26.09.2019  17:19

Կամո Հովհաննիսյանը մկանային պատռվածք է ստացել. Ֆուտբոլիստը բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։ ՀՖՖ-ից կապ են հաստատել Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, որը տեղեկություններ է հայտնել Կամո Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ.

Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները,- ասել է Ստեփանյանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000