Որոնել
Արխիվ
26.09.2019  14:52

Կորյանի «Ֆակելը» դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում Վորոնեժի «Ֆակելը» ընդունել էր Տուլայի «Արսենալին»: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ հյուրերի: «Արսենալը» անցավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Ինչ վերաբերում է «Ֆակելին», ապա հիշեցնենք, որ թիմի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը: Վերջինս մասնակցեց «Արսենալի» հետ ամբողջ հանդիպմանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000