Որոնել
Արխիվ
26.09.2019  11:50

Երկու դեղինով կարմիր, 11 մետրանոց սեփական դարպասին. Երեկոն մրղձավանջային ստացվեց Կալիզիրի համար. «Գյոտեբորգը» պարտվեց ԱԻԿ-ին (VIDEO)

Շվեդիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում «Գյոտեբուրգը» մրցակցի դաշտում մրցեց ԱԻԿ-ի հետ և պարտվեց 1:0 հաշվով:

Հանդիպման միակ և հաղթական գոլը տանտերերը խփեցին 20-րդ րոպեին 11 մետրանոցից, իսկ այն վաստակել էին այն բանից հետո, երբ հյուրերի պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրե Կալիզիրը խախտեց կանոնները սեփական տուգանայինում և արժանացավ դեղին քարտի:

Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Կալիզիրը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: «Գյոտեբուրգը» պարտվեց 1:0 հաշվով և վաստակած 44 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000