Որոնել
Արխիվ
25.09.2019  16:05

Պատայա 2019. ԱԱ. Տաթև Հակոբյանն ավարտեց մրցելույթները. երրորդ մոտեցումը չհաշվեցին (VIDEO)

Թաիլանդի Պատայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: 81 կգ քաշայինների կարգում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն էր պայքարի մեջ:

Պակում վարժությունից հետո հայ մարզուհին երեք մոտեցումից ձախողեց երկրորդը` բավարարվելով 105 կգ արդյունքով: Վարժությունն ավարտեց 10-րդ տեղում:

Հրում վարժությունը Տաթևը սկսեց 115 կգ-ով, բարձրացրեց այն, իսկ հետո գլխավերևում պահեց 121 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցումը, սակայն, մրցավարները չհաշվեցին: Հակոբյանը մրցելույթն ավարտեց երկամարտի 226 կգ արդյունքով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000