Որոնել
Արխիվ
25.09.2019  15:46

Պատայա 2019. ԱԱ. Պոկում վարժությունից հետո Տաթև Հակոբյանը 10-րդն է, Յուրի Վարդանյանի հարսը` 6-րդը (VIDEO)

Թաիլանդի Պատայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: 81 կգ քաշայինների կարգում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն է պայքարի մեջ:

Պակում վարժությունից հետո հայ մարզուհին երեք մոտեցումից ձախողեց երկրորդը` բավարարվելով 105 կգ արդյունքով: Ներկա պահին Տաթևը տասներորդն է:

Առջևում հրում վարժությունն է, նախապես Տաթևը պատվիրել է 115 կգ:

81 կգ քաշային կարգում մրցելույթներ է ունենում նաև Միացյալ Նահանգները ներկայացող Ջեյնի Արտուրը, որը լեգենդար հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդու` Նորայր Վարդանյանի կինն է: Այս մասին տեղեկացրել է Առաջին ալիքի մեկնաբանը` հղում անելով Կարեն Գիլյոնին: Ջեյնին պոկում վարժությունում բարձրացրեց 106 կգ ու հիմա վեցերորդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000