Որոնել
Արխիվ
25.09.2019  11:23

Առաջին խումբ. «Վեսթ Արմենիան» հավասարվեց առաջատարին, այլ արդյունքներ (VIDEO)

Սեպտեմբերի 23-ին և 24-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի 5 հանդիպումներ:

Երկրորդ տեղում ընթացող «Վեսթ Արմենիան» 2:1 հաշվով առավելության է հասել «Արագածի» նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Արմեն Շահգելդյանի գլխավորած թիմը վաստակել է 21 միավոր ու հավասարվել «Վանին», որն այս տուրը բաց է թողնում և մեկ խաղ քիչ է անցկացրել:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

 

«Սևան»-«Լեռնային Արցախ» 1:0 (0:0)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Վարդան Մանուկյան

Գոլը՝ Հակոբ Լոռեցյան, 71

 

«Շիրակ-2»-«Փյունիկ-2» 1:0 (0:0)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլը՝ Պերճ Պողիկյան, 55, ինքնագոլ

 

«Վեստ Արմենիա»-«Արագած» 2:1 (0:0)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Ստեփան Հարությունյան, 50, Միխայիլ Ժաբկին, 77 («Վեստ Արմենիա»), Ալեն Կարապետյան, 51 («Արագած»)

 

«Ալաշկերտ-2»-ԲԿՄԱ 2:4 (1:1)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Ախմեդ Ջինդոյան, 18, Արման Սարգսյան, 89 («Ալաշկերտ-2»), Ժիրայր Շաղոյան, 45+2, 11մ, Նարեկ Աղասարյան, 67, 90+2, Սերգեյ Մկրտչյան, 82 (ԲԿՄԱ)

 

«Դիլիջան ՖԱ»-«Տորպեդո» 1:2 (0:0)

Դիլիջան, UWC միջազգային դպրոց

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Դավիթ Մարկոսյան, 52, Դավիթ Մարկոսյան, 65, ինքնագոլ («Դիլիջան ՖԱ»), Կարեն Ավոյան, 48 («Տորպեդո»)

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000