Որոնել
Արխիվ
24.09.2019  23:20

Հովհաննես Հարությունյան. «Եթե ցուցադրեմ իմ լավագույն որակները, ապա ձեռք կբերեմ մարզչի վստահությունը»

Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Արարատ-Արմենիան» 3:2 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Գործող չեմպիոնի կազմում խաղին մասնակցեց թիմի նորեկ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս մոտ մեկ տարի բաց է թողել, իսկ դրանից առաջ ներկայացնում էր Սլովակիայի «Միխալովցեն»: Հարությունյանն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմի կազմում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դրանից առաջ նա հասցրել էր մեկ հանդիպում անցկացնել նաև ակումբի երկրորդ թիմի կազմում: Սուպերգավաթը նվաճելուց հետո ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Դրական են տպավորությունները: Առաջին խաղն էր, ուրախ ենք շատ, որ կարողացանք հաղթել: Ուրախ եմ նաև իմ անձնական տիտղոսի համար: Երկար ժամանակ բաց եմ թողել, ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար: Ուրախ եմ, իհարկե, որ գոլային փոխանցում կատարեցի, բայց ինձ համար կարևորը թիմի հաջողությունն է: Հաղթեցինք ու լավ է, որ ես իմ ներդրումն ունեցա: Մոտ մեկ տարի չեմ խաղացել և իմ կարծիքով ճիշտ էր սկսել այստեղից: «Արարատ-Արմենիա» տեղափոխությունը դրական եմ համարում, ուզում եմ տիտղոսներ նվաճել այս թիմի հետ: Կարծում եմ` եթե ցուցադրեմ իմ լավագույն որակները, ապա ձեռք կբերեմ մարզչի վստահությունը: Ամեն ին կախված է ինձնից: Մեկ խաղ արդեն խաղացել եմ երկրորդ թիմի կազմում: Առաջին խմբում խաղալը կօգնի ինձ մարզավիճակ հավաքել: Առաջին խմբի ու Սլովակիայի առաջնության միջև միայն ֆուտբոլային տեմպի տարբերությունն է»,- Հարությունյանի խոսքերն է մեջբերել Armfootball.com-ի թղթակիցը:

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000