Որոնել
Արխիվ
24.09.2019  22:43

Արմեն Ադամյան. «Բախտը մրցակցի կողմն էր, առաջնությունում ավելի թեժ է լինելու»

Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության խաղում «Ալաշկերտը» պարտվեց «Արարատ-Արմենիային» 3:2 հաշվով: Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը:

«Եզրափակչին արժանի, դիտարժան խաղ էր: Մենք լավ խաղացինք, բայց ցավալի է գոլ բաց թողնել վերջին վայրկյաններին: Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային»: Առաջնությունում ավելի թեժ է լինելու»

«Բեկումնային եղան բաց թողած գոլերի դրվագները: Ստացվում է, որ 20 վայրկյան էր մնացել հիմնական ժամանակին բաց թողեցինք, լրացուցիչ ժամանակի ավարտին էլ քիչ էր մնացել ու կրկին գոլ ընդունեցինք: Դրանից հետո շատ դժվար է վերականգնվել: Հիմնականում կարելի է ասել, որ բախտը մրցակցի կողմն էր»:

«2:1 հաշվի ժամանակ երրորդը խփելու հետ կապված ասեմ, որ հոգեբանական պահ էր: Հաղթում էինք, 2-3 րոպե էր մանցել: Կարող էինք պահել գնդակը և այդ գոլը գուցե չլիներ, բայց եղավ այն ինչ եղավ»:

«Օգնեն Չանչարևիչը վնասվածք ուներ: Հենրի Ավագյանը պետք է ապացուցի, որ ինքն է առաջինը: Նա այսօր արժանի խաղ ցույց տվեց»:

«Գոհ եմ հարձակվողներից, մասնավորապես, Մարմենտինիից, Մանասյանից: Նրանք գոլ էր են խփում: Գլիշիչին կնշեի, որ գոհ եմ նրանից, մեծ ծավալի աշխատանք է կատարում: Անընդհատ լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին: Ընդհանուր առմամբ տղաների աշխատանքից գոհ եմ: Դա կտա իր պտուղները ապագայում, արդեն դրանք երևում են»:

«Երկու կենտրոնական հարձակվողով էինք գործում: Լինում էր, որ Գլիշիչը եզր էր գնում, բայց մենք երկու կենտրոնականով էինք խաղում»,- Ադամյանի խոսքերն է մեջբերում Armfootball.com-ի թղթակիցը:

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000