Որոնել
Արխիվ
24.09.2019  22:07

Վարդան Մինասյան. «Դյուդելանժից» կրած պարտությունը մեծ ազդեցություն է թողել տղաների վրա, իսկ տիտղոս նվաճելը հաճելի է»

Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» 3:2 հաշվով: Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Վարդան Մինասյանը:

«Իսկական գավաթայաին հանդիպում էր` մինչև վերջ լարված: Հաճելի է տիտղոս նվաճելը: Ինքնապատակ չէր, շնորհավորում եմ մեր թիմին»

«Մի անգամ արդեն ասել եմ, որ հույս ունեմ, որ մենք հոգեբանորեն դուրս ենք եկել Եվրոպայի լիգայի խաղարկությունում կրած պարտությունից: Դեռ տեսնում եմ, որ էպիզոդներում դեռ իներտ ենք: Այդ խաղը մեծ ազդեցություն է թողել տղաների վրա: Իրոք դժվար է, երբ դուրս ես մնում պայքարից մանավանդ 11 մետրանոցներից հետո: Ես հասկանում եմ նրանց: Ինչքան շուտ մոռանանք, այդքան լավ մեզ համար: Էպոիզոդներով ստացվում էր, էպիզեդոներով հեռու ենք լավագույն խաղից, որ ասեմ լավ է»

«Ժամանակ տվեցինք նրանք, որոնք քիչ են խաղացել ու երբեք չեմ մտածել, որ սա առաջին կազմն է կամ երկրորդը: Անկեղծ կլինեմ, կան երիտասարդ տղաներ, որոնք կայանալու տեղ ունեն, բայց 18-20 խաղացող ունենք, որ տարբերություն չկա թե ով կխաղա: Մյուս կողմից էլ վտանգ կա, որ եթե 4-5 խաղ չխաղան ռիթմից կընկնեն» 

«Հովհաննես Հարությունյանը երկրորդ թիմի կազմում մասնակցելու է վաղվա խաղին: Այսօր շատ չխաղաց, բայց գոլային փոխանցում կատարեց, բայց երևում է, որ դեռ լիովին պատրաստ չէ: Քիչ-քիչ հնարավորություն կտանք: Որակով բարձր խաղացող է: Պրոֆեսիոնալի համար ամենակարևորն ուղեղն է, թե ինչպես է ինքը մտածում: Միայն որակները բավարար չեն»,- Մինասյանի խոսքերն է մեջբերել Armfootball.com-ի թղթակիցը:

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000