Որոնել
Արխիվ
24.09.2019  21:30

Հայաստանի Սուպերգավաթ. «Արարատ-Արմենիան» առաջին փորձից դարձավ Սուպերգավաթակիր (VIDEO)

Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Ալաշկերտը» երկրի գավաթակրի կարգավիճակում մրցեց առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմեենիայի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով: Ի դեպ, Վարդան Մինասյանի սաները երկրորդ պատասխան գնդակը խփեցին վերջին վայրկյանին` խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Նշենք, որ հանդիպման հաշիվը բացեց Գուստավո Մարմենտինին` գրավելով մրցակցի դարպասը 23-րդ րոպեին: Րոպեներ անց 27-րդ րոպեին Արմեն Նահապետյանի անցումը տվեց իր պտուղը. չեմպիոնը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսում 65-րդ րոպեի Միհրան Մանասյանը առաջ մղեց գավաթակրին, սակայն ինչպես արդեն նշեցինք չեմպիոնը երկրորդ կեսի վերջում հավասարեցրեց հաշիվը: 

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա երկրորդ 15 րոպեի ընթացքում «Արարատ-Արմենիան» Մաիլսոնի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով` հօգուտ «Արարատ-Արմենիայի», որն առաջին փորձից նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան գավաթը: Սուպերգավաթակիր դառնալու համար ՀՖՖ-ն «Արարատ-Արմենիային» կպարգևատրի 2 միլիոն դրամով:

Նշենք, որ սա «Ալաշկերտի» չորրորդ փորձն էր: Նախկինում երեք փորձի երկուսում «Ալաշկերտը» կարողացել էր տիրել Սուպերգավաթին: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000