Որոնել
Արխիվ
24.09.2019  17:01

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթողին կորոշեն թայ- բրեյքում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում ևս Լևոն Արոնյանը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին: Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով: 

Քառորդ եզրափակիչի այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, հայտնում է ՀԱՕկ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000