Որոնել
Արխիվ
24.09.2019  13:47

Մոուրինյու. «Միգուցե, ես արժանի էի պաշտոնանկության, սակայն հիմա ՄՅՈւ-ն ավելի վատ տեսք ունի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

«Իմ օրոք մեկնարկային երկու մրցաշրջաններում դրական զգացմունքներ ունեի, սակայն երրորդն անհաջող ստացվեց: Միգուցե, արժանիորեն պաշտոնանկ արվեցի, որովհետև պատասխանատվությունը մարզչի վրա է, բայց ճշմարտությունը նրանում է, որ հիմա ՄՅՈւ-ն ավելի վատ տեսք ունի:

Ցավով եմ ասում, բայց կարծում եմ` «Յունայթեդը» խնդիրներ կունենա ոչ միայն թոփ-4-ում, այլ նույնիսկ թոփ-6-ում հայտնվելու հարցում: Թիմի խաղում առաջընթաց չկա անգամ երեք նորեկների ժամանելուց հետո»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000