Որոնել
Արխիվ
24.09.2019  10:45

Մխիթարյանի թիմակցի փայլուն ցուցանիշը

Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Բոլոնյայի» նկատմամբ: Այդ խաղում հաշիվը տուգանային հարվածով բացել է հռոմեացիների ձախ պաշտպան Ալեքսանդար Կոլարովը, ինչը հիացրել էր նրա թիմակից Հենրիխ Մխիթարյանին:

Opta-ն տեղեկացնում է 2017-18թթ. մրցաշրջանից սկսած սերբը տուգանային հարվածով արդեն 6 գոլ է խփել: Թոփ-5 լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների համար դա նշված ժամանկահատվածի երկրորդ լավագույն ցուցանիշն է:

Բացարձակ առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Նա այդ ընթացքում տուգանային հարվածով 12 գոլ է խփել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000