Որոնել
Արխիվ
24.09.2019  10:25

Մեսսին քվեարկել է Ռոնալդուի օգտին, պորտուգալացին` ոչ. Վան Դեյկը հավատարիմ էր իր խոսքին

ՖԻՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող The Best մրցանակի քվեարկության մանրամասները: Լավագույնի կոչմանը հավակնող երեք ֆուտբոլիստներից միայն Կրիշտիանու Ռոնալդուն իր անմիջական մրցակցիների օգտին չի քվեարկել:

Պորտուգալիայի հավաքականի ավագն առաջին տեղում նշել է «Յուվենտուսում» իր ակումբակիցը դարձած Մատեյս դե Լիգտին, երկրորդում Ֆրենկի դե Յոնգին, իսկ երորդում` Կիլիան Մբապպեին:

Ռոնալդուի «հավերժ» մրցակից Լիոնել Մեսսին պորտուգալացուն նշել է երկրորդ տեղում: Արգենտինայի ավագը լավագույնն է համարել Սադյո Մանեին, իսկ երրորդ տեղում նշել է Դե Յոնգին:

Փոխարենը, էլ ավելի սկզբունքային է գտնվել քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրաված Վիրջիլ Վան Դեյկը: Հոլանդացին բազմիցս ասել էր, որ լավագույնը Մեսսիին է համարում և հենց նրան է նշել առաջին տեղում: 2-րդ ու 3-րդ տեղեր նա պահել է «Լիվերպուլում» իր թիմակիցներ Մոհամեդ Սալահի ու Սադյո Մանեի համար:

Ուշագրավ է, որ լավագույնը ճանաչված Մեսսիին եռյակում չի ընդգրկել նաև Ռոնալդուի թիմի` Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը: Վերջինսի տարբերակում առաջինը Ռոնալդուն է, երկրորդը` Դե Յոնգը, իսկ երրորդը` Դե Լիգտը:

Ամբողջական ցանկը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000