Որոնել
Արխիվ
23.09.2019  18:39

Պատայա 2019. ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը հրաժարվեց երրորդ մոտեցումից (VIDEO)

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանն են մրցահարթակ դուրս եկել:

89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահեց 160 կգ ծանրաձողը: Դավիթն օգտագործեց երեք փորձից միայն մեկը:

Հրում վարժությունում Դավիթը հստակ կատարեց առաջին երկու մոտեցումը` գլխավերևում պահելով 195 կգ ծանրաձողը, որից հետո հրաժարվեց երրորդ մոտեցումից: 

Ինչ վերաբերում է Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, ապա գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունից հետո չորրորդն է: Վերջինս գլխավերևում պահեց 167 կգ ծանրաձողը` հստակ կատարելով առաջին երկու մոտեցումը:

Հրում վարժությունը Հակոբն ըստ ամենայնի կսկսի 200 կգ քաշից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000