Որոնել
Արխիվ
23.09.2019  01:28

«Ատալանտա» - «Ֆիորենտինա» խաղն ընդհատվել է ռասիզմի պատճառով

Ա սերիայի 4-րդ տուրում «Ատալանտան» տանն ընդունել է «Ֆիորենտինային»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում երկրպագուները ռասիստական վիրավորանքներ են վանկարկել՝ ուղղված «Ֆիորենտինայի» պաշտպան Դալբերտին, ով այդ մասին տեղեկացրել է մրցավարին։ Գլխավոր մրցավարն անմիջապես դադարեցրել է հանդիպումը, իսկ ստադիոնում հայտարարել են, որ երկրպագուները հանգստանան և նման վանկարկումները դադարեցնեն։ Այդ հայտարարությունն ուղեկցվել է «Ատալանտայի» երկրպագուների սուլոցներով ու դժգոհություններով։

Նշենք, որ կարճ դադարից հետո հանդիպումը վերսկսվել է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000