Որոնել
Արխիվ
22.09.2019  21:48

«Արսենալը» 10 հոգով կամային հաղթանակ կորզեց «Ասթոն Վիլայից» (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց «Ասթոն Վիլայի» հետ ու հաղթեց 3-2 հաշվով։

20-րդ րոպեին Ջոն Մաքգինն առաջ մղեց հյուրերին, իսկ 41-րդ րոպեին Մելտլենդ-Նայլսը կարմիր քարտ ստացավ՝ «զինագործներին» թողնելով 10 հոգով։ Երկրորդ խաղակեսում նորեկ Նիկոլա Պեպեն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում՝ 11-մետրանոցից հավասարեցնելով հաշիվը, 60-րդ րոպեին Ուեսլին կարողացավ կրկին առաջ մղել «Ասթոն Վիլային», բայց, նախ, 81-րդ րոպեին Կալում Չեմբերսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց Էմերիկ Օբամեյանգը հաղթանակ պարգևեց լոնդոնցիներին։

Այսպիսով, Էմերիի թիմը վաստակեց 11 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Ասթոն Վիլան» 4 միավորով 18-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000