Որոնել
Արխիվ
21.09.2019  20:23

Վահան Բիչախչյանը հաղթական դուբլի հեղինակ է դարձել

Սլովակիայի Երկրորդ լիգայի 10-րդ տուրում «Ժիլինայի» երկրորդ թիմը հյուրընկալվել է «Սլովանի» երիտասարդական թիմին ու 5:2 հաշվով հաղթանակ տոնել:

Հյուրերին հաղթանակ է պարգևել Հայաստանի երտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով 11-մետրանոց հարվածով խփել է իր թիմի որոշիչ երրորդ գոլը: Մինչ այդ, 20-ամյա ֆուտբոլիստը բացել էր խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսում գյումրեցին նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ժիլինա Բ»-ն 18 միավորով շարունակում է 5-րդ տեղում մնալ:

Հիշեցնենք, որ օրերս Վահանը հրավիրվել էր «Ժիլինայի» գլխավոր թիմ, որի կազմում մասնակցել է գավաթային հաղթական խաղին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000