Որոնել
Արխիվ
21.09.2019  18:51

Կամային հաղթանակ «Տոտենհեմի» նկատմամբ և բարձրացում երկրորդ տեղ (VIDEO)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի օրվա առաջին խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին»: Գրանցվել է 2:1 հաշիվը:

Առաջին խաղակեսում հաշիվը բացել են լոնդոնցիները: Սոն-Հին Մինի փոխանցումից հետո Հարրի Քեյնը ընկնելով բարդ հարված է կատարել ու գրավել դարպասը:

Երկրորդ կեսում «աղվեսները» կարողացել են հաղթանակ կորզել: Ջեմի Վարդիի փոխանցումից հետո պատասխան գոլը խփել է Ռիկարդու Պերեյրան, իսկ հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ շեշտակի հարվածով աչքի է ընկել Ջեյմս Մեդիսոնը:

Այդ հաղթանակի շնորհիվ Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը վաստակել է 11 միավոր ու առնվազն մի քանի ժամով բարձրացել երկրորդ տեղ: Մաուրիսո Պոչետինոյի թիմը 8 միավորով մնաց հինգերորդ հորիզոնականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000