Որոնել
Արխիվ
21.09.2019  14:35

Վենգերը կարող է վերադառնալ «Մոնակո»

Արսեն Վենգերը կարող է փոխարինել Լեոնարդո Ժարդիմին «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում:

ESPN-ը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ն մտադիր է պաշտոն առաջարկել Վենգերին, բայց նա ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքին։

Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է 69-ամյա մասնագետի թեկնածությունը, որովհետև պորտուգալացին անհաջող է մեկնարկել Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում։ 

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի հետո ընդամենը 2 միավոր ունի և վերջինն է։

Ավելի վաղ ֆրանսիացին հյտարարել էր, որ վերադառնալու է մարզչական գործունեությանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000