Որոնել
Արխիվ
21.09.2019  13:32

Մոուրինյու. «Զարմացած եմ, թե ինչու այդ ֆուտբոլիստը Ոսկե գնդակ չի ստացել»

Հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր զարմանքն է հայտնել, որ հարձակվող Սամուել Էտօ՛Օն այդպես էլ չի ստացել Ոսկե գնդակ մրցանակը։

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Սամուել Էտօ՛Օ-ն ոչ մի Ոսկե գնդակ չի ստացել։ Նա շատ տպավորիչ կարիերա է ունեցել։ Կարողացել է 3 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան ու բազմաթիվ այլտիտղոսներ նվաճել։ մի քանի տարի նա համարվում էր աշխարհի լավագույն հարձակվողը։ Վստահ եմ, որ նա վստակել էր Ոսկե գնդակը, բայց, ցավոք, անհատական մրցանակների հանձնումը մեր տնօրինության տակ չէ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը Սամուելին մարզել է «Ինտերում» և «Չելսիում»։

Կամերունցին իր փառահեղ կարիերայի ընթացքում 18 տիտղոս է նվաճել, որից 3-ը՝ ազգային հավաքականում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000