Որոնել
Արխիվ
21.09.2019  11:51

Վալվերդե. «Մենք չենք կարողանում հաղթել արտագնա խաղերում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա լիգայի 5-րդ տուրում կայանալիք «Գրանադայի» հետ խաղի մասին։

«Վերջին շրջանում չենք կարողանում հաղթել մրցակցի հարկի տակ։ «Օսասունայի» հետ խաղում մենք չկարողացանք հաղթել։ Պետք է բարելավենք դա, որովհետև նման արտագնա խաղերը, սովորաբար, որոշիչ են լինում չեմպիոնական մրցավազքում։

«Գրանադան» լավ է մեկնարկել առաջնությունում։ Լա լիգայի նորեկները շատ վտանգավոր են առաջնության մեկնարկում, որովհետև դրական տրամադրվածությամբ են խաղում։ «Գրանադան» շատ ակտիվ է խաղում, գնդակը խաղարկում է սեփական կիսադաշտում ու գրոհում մեծ ուժերով։ Նրանց հաջող մեկնարկը ծանր աշխատանքի արդյունք է, բայց մենք պարտավոր ենք գնալ և հաղթել։ Մենք չենք կարողացել հաղթել վերջին 2 արտագնա խաղերում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

Հավելենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000